ԿարևորՔաղաքական

ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Քիչ առաջ խորհրդարանը 56 կողմ, 3 դեմ ձայներով մերժեց Ընտրական օրենսգրքում փոփոխություները:  

Մինչ այդ՝ խորհրդարանն այսօր մեծ դժվարությամբ է անցել կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի աշխատանքին: Արտահերթի օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Այն բերվել էր առաջին ընթերցմամբ եւ ըստ էության սա այն փաթեթն է, որով առաջարկվում է դեկտեմբերին գնալ ԱԺ-ի  արտահերթ ընտրություններին:

Աշխատանքային խնդիրներն առաջացան նիստի հենց սկզբից, երբ պարզվեց, որ 105 պատգամավորից նիստին ներկա է ընդամենը 53-ը:

Դեմ են քվեարկել՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արմեն Աշոտյանը, Խոսրով Հարությունյանը:

Back to top button