ՀասարակությունՍպորտ

Վաղվա երեւանյան մարաթոնին կմասնկացի նաեւ 800 արտասահմանցի

լուսանկարները՝ արխիվից

Վաղը մայրաքաղաքում կանցկացվի երեւանյան մարաթոնը՝ նվիրված «Էրեբունի- Երեւանին»։ Արդեն ավանդույթ դարձած վազքի մարաթոնն այս տարի կլինի առանձնահատուկ. Այի Հայաստանում կազմակերպվող առաջին լիարժեք մարաթոնյան վազքն է՝ այսինքն մասնակիցները անցնելու են մոտ 43 կմ: Նպատակն է խթանելով առողջ ապրելակերպը, նպաստել մարզական տուրիզմի զարգացմանը: Մարաթոնը կմեկնարկի  ժամը 8:00-ին  Շահումյանի անվան հրապարակից։

 

2016 թվականին աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, հաղթահարած մարսելաբնակ հայազգի Արա Խաչադուրյանը «Երևան մարաթոն»-ի բարի կամքի դեսպանն է։ Հատուկ առաքելությամբ է եկել՝ խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար իր շնորհավորական խոսքը փոխանցելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և մասնակցելու  Երևանում արդեն 4-րդ անգամ կազմակերպվող  վազքի մարաթոնին:

«Աշխարհի  չորս կողմերում մասնակցել եմ մարաթոնների՝ Փարիզում, Իսպանիայում, Մարաքեշիի: Ինձ համար այստեղ մասնակցելը ուրախություն է, ինչպես որ մագլցեցի Արարատը:  Ամեն տարի պիտի գամ և մասնակցեմ: Ես բարի կամքի դեսպանն եմ և ամբողջ կյանքումս մասնակցելու եմ այս մարաթոնին»:

Խաչադուրյանը այս տարի Հայաստանում արդեն եղել է։ Ապրիլին Մարսելից վազելով հասել է Երեւան՝ անցնելով մոտ 5000 կմ տարածություն: Մեր հայրենակիցը Եվրոպայով 7 օրում հասել է Թուրքիա, եղել Արևմտյան Հայաստանում: Որոշել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ-նամակ հանձնել Թուրքիայի նախագահ Էրդողանին: «Դժբախտաբար այնտեղ կընտրվեր նոր վարչապետ, չի կարողացա տալ իրեն նամակը և նամակով շարունակեցի իմ վազքս մինչև Երևան: Հուլիսի 21-ին 107-րդ օրը հասա  Երևան»:


Արայի վազքը. Մարսելից մինչեւ Երեւան 3,5 ամսում՝ վազքով

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված  մարաթոնն առանձնահատուկ է, այն առաջին լիարժեք մարաթոնյան վազքն է լինելու Հայաստանում։ Մասնակիցներն անցնելու են մոտ 43 կմ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյան: «Լինելով մարզական միջոցառում, միաժամանակ ունի նաև տուրիզմի զարգացման, խթանման կարոևր բաղադրիչ: Սփյուռքահայերի համար ևս մեկ առիթ է՜ այցելելու Հայաստան, մասնակցելու սիրողական վազորդների և ինչու ոչ պրոֆեսիոնալների համար մասնակցելու այդ մարաթոնին»:

Մարաթոնը կունենա 5 տարբեր մրցատարածություն՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և պատրաստվածության վազորդների համար: 7-12 տարեկան երեխաները կմրցեն 1 կմ վազքուղով, 13 տարեկան և ավելի տարիք ունեցողների համար կլինի  5 կմ վազքուղի, 16 և ավելի տարեկանները կմրցեն 11.5 կմ վազքուղով, իսկ 18 և ավելի բարձր տարիքով մասնակիցները՜ 21.1կմ և 42.2կմ վազքուղով, ասում է «Արմ Մարաթոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը:

«Այս պահին բոլոր մրցատարածությունների համար ունենք  գրանցված 800- ից ավել արտասահմանյան  մասնակից, որոնք գալիս են աշխարհի 40 երկրից:  Ունենք նաև կազմակերպություններ, որոնք  մասնակցում են  թիմերով: Ունենք երեխաների մեծ քանակություն, 600-ից ավելի մասնակից մանկական վազքում»:

Երևանյան վազքի մրցույթը նաեւ բարեգործական է։ Ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը, անապահով ընտանիքների օգնությանը և կրթական ծրագրերի զարգացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button