Սպորտ

Հայ բազկամարտիկների հաղթական «արշավանքը»՝ Թուրքիայում. հայոց օրհնարգն արդեն հնչել է հինգերորդ անգամ

Թուրքիայում շարունակվում է բազկամարտի աշխարհի առաջնությունը, որին ՀԱՕԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ մեծաքանակ թիմով մասնակցում է նաև Հայաստանը:  Մրցումային 5-րդ օրը մեր մարզիկները նվաճել են հերթական մեդալները, որոնցից մեկն ամենաբարձր հարգի է : Մեր ամենափորձառու մարզիկ Վրեժ Սեդրակյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Ստեփանյանը նվաճել է բրոնզե մեդալ:

 

Թուրքիայում ի նշան հայ բազկամարտիկների հաղթանակների հերթական անգամ ծածանվեց հայոց եռագույնը:

65 կգ քածային Դավիթ Ստեփանյանը մեկը մյուսից գեղեցիկ հաղթանակներ տոնելով բազկամարտում ուժեղագույններից համարվող ղազախ, ուզբեկ և ռուս մարզիկների նկատմամբ վստահ քայլերով շարժվում էր դեպի եզրափակիչ, բայց վճռորոշ մենամարտում  վրացի մարզիկի հետ պայքարում վնասեց ջիլը և չկարողանալով  շարունակել պայքարը՝  արժանանանալով միայն բրոնզե պարգևի:

Մեծահասկների պայքարում մեդալ նվաճած մեր մյուս մարզիկը՝ 75 կգ քաշային աշխարհի կրկնակի չեմպիոն Վրեժ Սեդրակյանը նույնպես տպավորեց իր մրցելույթներում: Ընդ որում՝ այս քաշային կարգում պայքարն անհամեմատ թեժ էր: Հայտագրվել էր ավելի քան 30 մարզիկ, որոնց մեծ մասը տիտղոսակիր բազկամարտիկներ էին:

Մեր բազմափորձ բազկամարտիկը արժանի պայքար մղեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցեց Եվրոպայի չեմպիոն Ղազախստանը ներկայացնող Մարդան Շամաևի հետ: Սեդրակյանը լավ գիտեր մրցակցին և կարողացավ կեռ բռնվածքով պայքարը հասցնել հաղթական ավարտի:

Եզրափակիչում Սեդրակյանի մրցակիցը վրացի Օմանի Բետկոն էր: Այս մարզիկների առաջին մրցավեճում վրացի բազկամարտիկը հաղթանակ էր տոնել և դուրս էր եկել եզրափակիչ, բայց արդեն ոսկե մեդալի համար պայքարում հայ մարզիկը կամք ու համառություն դրսևորեց և հաղթանակի նժարը թեքեց իր կողմը:

Ընդ որում ՝քանի որ վրացին առանց պարտության էր դուրս եկել եզրափակիչ Վրեժին հարկավոր էր 2 անգամ  հաղթել  և հայ մարզիկը ավելի քան 3 րոպե տևած պայքարում գերկամային ջանքերի գնով հասավ իր նպատակին:

Վրեժ Սեդրակյանին այս հաղթանակի համար ծափահարում էին անգամ թուրքերը։ Սա 35 ամյա մարզիկի  3-րդ ոսկին է աշխարհի առաջնություններում, իսկ հայոց օրհներգն այս առաջնությունում հնչեց արդեն 5-րդ անգամ:

«Ռադիոլուրին» տված հարցազրույցում աշխարհի արդեն եռակի չեմպիոնը նշում է, որ հպարտ է հերթական անգամ Հայաստանին հաղթանակ պարգևելու համար:

Հայ մարզիկների մրցելույթները տպավորել են նաև բազկամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ասեն Հաջիթոդորովին։ «Հայաստանը ամենաուժեղ երկրներից մեկն է այս մարզաձևում: Ձեր մարզիկները միշտ հաջող են հանդես գալիս թե աշխարհի թե Եվրոպայի առաջնություններում և այն մեդալները, որ նրանք նվաճել են Թուրքիայում դրա վառ ապացույցն է: Հայաստանը փոքր երկիր է , բայց շատ ուժեղ հավաքական ունեք: Այնպես որ ես միշտ ուրախ եմ Ձեր հաջողություններով»,- ասում է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button