ԿարևորՔաղաքական

Նոր ԸՕ նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը


Ազգային ժողովի  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հենց սկզբից գործընկերեներին հորդորել է՝ հարցը քննարկել ոչ թե քաղաքական, այլ իրավական հիմնավորումների հարթությունում:

Քննարկումն այդ տրամաբանությամբ էլ ընթացել է. մինչ խորհրդարանական ուժերը հայտարարում են, թե վերջնական որոշումներ դեռ չունեն, փաթեթը հանձնաժողովում  դրական եզարակցություն է ստացել միաձայն քվեարկությամբ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ամրագրել՝ խորհրդարանում  պետք է ներկայացված լինի առնվազն 4 քաղաքական ուժ:  Ինչ է տեղի ունենում, երբ տեսականորեն 4-րդ ուժը չի մասնակցում ընտրություններին,  ԱԺ ընտրությունները կայանո՞ւմ են, թե՞ ոչ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետորսյանի նկարագրած այս սցենարը արդարադարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անհավանական է համարում, բայց նաև ընդունում է, որ այդ տարբերակը նախագծում չեն նախատեսել:

«Այս պահին գործնական նշանակություն դա այս ընտրություններին չունի, քանի որ տեսանք ավագանու ընտրություններին ինչպեսի ակտիվություն եղավ՝ պայմանավորված իրավիճակով: Կարող ենք քննարկել, թե արդյոք այդ տեսական լուծումը տանք այս փոփոխություններում, եթե գտնենք, որ այն ոչ միայն տեսական, այլ գործնական նշանակություն ունի»:

Այն տարբերակը, որ խորհրդարանանական ընտրություններին կարող է 4-ից պակաս ուժ մասնակցել, գուցե քիչ հավանական է, բայց անհավանական էլ չէ: Քաղաքական ուժերը, ըստ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի,   կարող են, օրինակ.  բոյկոտել  ընտրությունները:

«Հիմա նույն կերպ կարող եք ասել, որ դա խելագարության կանխավարկածի տեսանկյունից կարող ենք դիտել, բայց եթե ղեկավարվում եք հավանականության տեսությամբ, դա էլ ղեկավարվեք հավանականության տեսանկյունից»:

Կառավարությունը որևէ փոփոխություն չի արել  քաղաքական համասնություններին վերաբերող դրույթներում: Ուժի մեջ է մնացել խորհրդարանում կայուն մեծասնություն ունենալու պահանջը՝ այն համարժեք է մանդատների 54 տոկոսին: Հեղինակներն ասում են,  սա Սահմանադրությունում  ամրագրված նորմ է և ստիպված պահպանել են նաև օրենսգրքում:

Ընդդիմության համար կրկին երաշխավորվում  է առնվազն 1/3 ներկայացվածություն ունենալը: Արադարադատության նախարարան ասում է՝ վերապահումներ ունեցել են , բայց փոփոխություններ չեն արել:

Այս դրույթները  ամրագրված են նաև  գործող Ընտրական օրենսգրքում, դրանք կիրառվել են նախորդ ընտրությունների ժամանակ, բայց դրանց հնարավոր վտանգները Գևորգ Կոստանյանի համար հատկապես հիմա են տեսանելի:

Արդարադատության նախարարը առարկություն ուներ, հանձնաժողովի նախագահը՝ պատասխան առարկություն: Ընդհանրապես, Զեյնալյան-Կոստանյան բանավեճն այսօր հանձնաժողովի նիստում լարված էր ընթանում:

ԸՕ-ի  շուրջ այսօր քննարկում է եղել նաև Վենետիկի հանձնաժողովում: Կառույցի ներկայացուցիչների հետ նախագիծը քննարկելու են գնացել փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու ԸՕ բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Վերջինը Վենետիկից լավ լուրեր է խոստանում: Դրանց մմսին քիչ անց կառավարությունը հաղորդագրություն կտարածի՝ քիչ առաջ  ֆեյսբուքի իր էջում գրել է Իոաննիսյանը:

Հիմնական խնդիրը ոչ այնքան բովանդակությունն է, որքան ժամկետները: Վենետիկի հանձնաժողովը սովորաբար առաջանրոդվում է այն սկզբուքնով, որ ԸՕ փոփոխությունից հետո քաղաքական ուժերն առնվազն 6 ամիս ժամանակ պետք է ունենան խաղի նոր կանոններին հարմարվելու համար:

Back to top button