Վերլուծական

Կադրերը որոշում են ամեն ինչ. ըստ Նարինե Մկրտչյանի՝ պնդումը ճիշտ է Հայաստանի դեպքում

Կադրերը որոշում են ամեն ինչ. ստալինյան այս բանաձեւն իրո՞ք արդիական են եւ արդյո՞ք Հայաստանում կադրերը որոշում են ամեն ինչ. «Ռադիոլուրի» հարցերին պատասխանում է Մամուլի ազգային  ակումբի  նախագահ, ԵՊՀ  քաղաքական ինստիտուտների և գործընթացների  ամբիոնի  դասախոս  Նարինե Մկրտչյանը։

Ըստ նրա՝ մի քանի քաղաքական իրավիճակներում բանաձեւը ճիշտ է։

Առաջին. պատմաքաղաքական կարեւոր կամ ճակատագրական իրավիճակներում, երկրորդ՝ այն պետությունների դեպքում, որտեղ դեռ չեն կայացել պետական կառավարման, առավել եւս ժողովրդավարական կառավարման մեխանիզմները եւ նման պետություններում շատ բան որոշում են կադրերը եւ ոչ թե արդյունավետ աշխատող մեխանիզմները։

Նարինե Մկրտչյանը կարծում է, որ այս պնդումը ճիշտ է նաեւ Հայաստանի դեպքում, որովհետեւ հետհեղափոխական այս իրավիճակում, երբ նախկին մեխանիզմները կամ համակարգն ապամոնտաժված է, ապա Հայաստանում կադրերն ամեն ինչ են որոշում։

Ցուցադրել ավելի
Back to top button