Հասարակություն

Հայկական գինին, Տաթեւերն ու Շառլ Ազնավուրը. Ֆրանկոֆոնիայի արդյունքները դեռ ամփոփվում են

Հայկական գինին ու կոնյակը Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի հյուրերին ամենաշատն է դուր եկել: Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել:

Պաշտոնական վիճակագրությունը դեռ կամփոփվի: Թե ինչ տվեց նախորդ մեկ շաբաթը մեր երկրին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը «Ռադիոլուրին» որոշ մանրամասներ է ներկայացրել:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովի օրերին  հյուրընկալեց  3500-ից ավելի  հյուրերի:  Տվյալները Ռադիոլուրին փոխանցեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: Վիճակագրությունը դեռ կամփոփի ու կներկայացնի հստակ թվերը:

Այսօր արդեն կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հայտարարեց՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էին հայկական գինին և կոնյակը, ինչը իր համար կարևոր և լավ նորություն էր, քանի որ ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են համաշխարհային լիդերներ այս ոլորտներում:

«Մասնավորապես, ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե, իրենց բառապաշարով, բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք: Ընդհանուր առմամբ, մեր գինին և կոնյակը շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտի, կարծում եմ, որ իսկապես պետք է քաջալերել մեր արտադրողներին, և կառավարությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի, որ մեր արտադրողներին կարողանանք աջակցել նոր շուկաներ մտնելու գործում»:

Մեկ շաբաթ Ֆրանկոֆոն ավանը մարդաշատ էր օրվա բոլոր ժամերին: Ամենատպավորիչը՝ ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի Կանադայի վարչապետի պետական այցն էր ՝ գուլպաներն ու ոչ միայն . «Վերջին ճաշկերույթը՝ Դվին ռեստորանում»:

Ֆրանկոֆոնիայի օրերին մեծ հետաքրքրություն ուներ հատկապես Հայաստանն ու Արցախը  ներկայացնող  տաղավարը: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը փաստում է՝

«Օրերն են եղել հերթեր են եղել: Որևէ մեխանիզմ պետք է լիներ, որ հստակ իմանայինք, թե որքան մարդ է այցելել»:

Հայաստանի մարզերն ու Արցախը ներկայացող տաղավարում ամեն ինչ հայկական էր:

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը՝ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը,  վստահեցնում է՝ կարողացել են ըստ պատշաճի դիմավորել հյուրերին, հիմնականում Երևանում են տեղավորել:


«Հյուրանոցներում գները նույնպես նախապես  են ամրագրված եղել»,- ասում է Գրիգորյանը:

Այս պահին դեռ  տվայլները ամփոփվում են: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը՝ զբոսաշրջության ոլորտում առաջատար ընկերությունենրից մեկի ներկայացուցիչն է. «Առաջարկում ենք մեր երկրի ամենագեղեցիկ վայրերը»:

Հայաստան այցելած հյուրերին ամենաշատը հետաքրքում էր՝ որտեղ եք սովորել ֆրանսերեն  հարցը:

Ամենաշատը ու գիտեն՝ Տաթևի ճոպանուղու, Շառլ Ազնավուրի  ու Արարատ լեռան մասին:

Իսկ թե նախորդ մեկ շաբաթն ի՞ նչ կտա մեր երկրի  տնտեսության իրական հատվածին, պետք է սպասել:

Back to top button