Հասարակություն

Արտոնյալ պայմաններ՝ սիրիահայերի համար

Սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 24-րդ անգամ Երևանը մի քանի օր ապրում է  սիրիահայերի մշակութային շնչով:

Երևանի 2800-ամյակին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառի գերնպատակն է աջակցել  սիրիահայերի սոցիալտնտեսական ինտեգրմանը:

Արդեն  24-րդ անգամն է, որ սիրիահայերի մշակութային շնչով է լցվում Երևանը:

Երկրորդ օրն է հյուսիսային պողոտան լի է յուրօրինակ զարդերով, լցված՝ ախորժաբեր կերակուրների բույրերով, գեղեցիկ սպասքով, ձեռքգործ սփռոցներով և այլ իրերով: «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառն է՝ այս անգամ նվիրված է Երևանի 2800-ամյակին:


Որ տաղավարին էլ չմոտենաս, դիմավորում են ու ճանապարհում  ժպիտով ու հույսով, որ գոհացրել են այցելուին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ քայլ առ քայլ անցավ բոլոր տաղավարներով, ծանոթացավ ներկայացրած աշխատանքներին, նրանց գործունեությամբ հետաքրքրվեց:

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց որևէ նվեր ընդունել:

Սիրիահայերի կողմից բարձրաձայնված հիմնական խնդիրները կապված են տաղավարների վարձակալության հետ:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը շեշտեց՝ սիրիահայերի համար  կան արտոնյալ պայմաններ: Կանեն լավագույնը, որպեսզի սիրիահայերն ընդգրկվեն, լինեն հասարակության լիիրավ անդամ, ունենան աշխատանք:

Ցուցադրել ավելի
Back to top button