Հասարակություն

Այսօրվանից կգործեն Չինաստանի նվիրած շտապօգնության 200 նոր մեքենաները

Այսօրվանից Երևանում և մարզերում կգործեն շտապ օգնության 200 նոր մեքենաները: Դրանք Հայաստանին է նվիրաբերել Չինաստանը: Այսօր Երևանի Շահումյանի անվան հրապարակում տրվեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Չինաստանի դեսպանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը առողջապահական համակարգի համար սա լրջագույն  փոփոխություն որակեց: Նա հիշեցրեց, որ այս տարվա օգտոսոսին ՀՀ և Չինաստանի ժողովրդական հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի կառավարությունը մեր երկրին անհատույց տրամադրել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում՝ 65 ռեանիմոբիլ, 135 գծային շտապ օգնության մեքենա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ շտապ օգնության մեքենաները բաշխվել են ողջ հանրապետության բուժհաստատություններին, 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապ օգնության կայանին, 10-ը՝ մայրաքաղքի տարբեր բուժհիմնարկներին, իսկ 131-ը հատկացվել է մարզերին: Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ նախքան մեքենաների բաշխումը, չինական կողմը վերապատրաստել է նաև բոլոր բժիշկներին ու բուժքույրերին, իսկ վարորդներին տվել են համապատասխան տեղեկատվություն՝ մեքենաները ճիշտ շահագործելու համար:

Back to top button