Քաղաքական

«Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու մասին օրինագծի քննարկումը հետաձգվեց

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ. մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել «Ելք» խմբակցության պատգամավորների կողմից: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները պիտի որոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button