ԿարևորՍպորտ

Հայաստան-Մակեդոնիա 4:0

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիայի ընտրանուն:

Անփաչ դիտարժան ու լարված խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները կարողացան հաղթել 4:0 հաշվով:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ:

Առաջին կեսում ևս մի քանի անգամ կարող էինք դառնալ գոլի հեղինակ, սակայն դա արեցինք երկրորդ կեսում:

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, ով հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլն է խփել:

Մեր ընտրանին չդադարեցրեց ճնշումն ու կարողացավ խփել նաև երրորդ գոլը: Տուգանայանից կատարած հարվածով հաշիվը եռապատկեց Գևորգ Ղազարյանը:

Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ավագն աչքի ընկավ կրկին տուգանայինից՝ 4:0:

Մեր ընտրանին այս հաղթանակից հետո խմբում վաստակում է 6 միավոր: Մակեդոնիան 9 միավորով առաջին տեղում է: Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button