ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ


Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր կարևոր օր է: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ:

«Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սպասվում է, որ այսօր ՀՀ վարչապետը կհայտարարի հրաժարական տալու մասին, ինչը արդյունքում կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Back to top button