Քաղաքական

ԲՀԿ և ՀՅԴ կառավարությունը լքելուց հետո վերջին նշանակումները արված են

Կառավարության արտահերթ նիստ՝ վարչապետի հրաժարականի ակնկալիքով, սակայն՝ առանց հրաժարականի:

Փաշինյանը խոստացել է՝ երեկոյան հանդես կգա կարևոր հայտարարությամբ:  Գործադիրն այսօր արտահերթ նիստ է անցկացրել՝ օրակարգում՝ հինգ հարց  էր ներառված:

Հինգից երեքը  մարզպետների նշանակման նախագծերն էին: Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է՝ այս նշանակումներով ուրվագծվում է ապագայի վերաբերյալ  իշխանության պատկերացումները:

 

Հրաժարական կտա՞, թե՞  ոչ. երեկվանից մամուլում քննարկվում էր կառավարության այսօրվա արտահերթ նիստի, այսպես ասենք, դրդապատճառները: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցրեց բոլոր կասկածները:

«Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»:

Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ

Թե խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունն ինչ պատկեր կունենա, դժվար է ասել։ Այս պահին հստակ է՝ ազգային համաձայնության կառավարությունից ոչինչ չի մնացել:

ԲՀԿ և ՀՅԴ կառավարությունը լքելուց հետո վերջին նշանակումները արված են՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնը վստահվեց նախկին փոխնախարար Տիգրան Խաչատրյանին, գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանին:

Արմավիրը, Արագածոտն ու Սյունիքը նոր ղեկավարներ ունեցան: Նշանակումները Նիկոլ Փաշինյանը սիմվոլիկ անվանեց:

Այս նշանակումներում ամենաշատը թերևս քննադատվեց  Հունան Պողոսյանի նշանակումը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում: Նա երկար տարիներ զբաղեցնում էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Կադրային քաղաքականությունից մեկ անգամ ևս Նիկոլ Փաշինյանը խոսեց:

Ինքը՝ Պողոսյանը, սպասում էր առաջարկի, բայց թե ինչպիսի՝ չգիտեր:

Արագածոտնի մարզպետ նշանակված տարածքային կառավարման ու զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը, Փաշինյանի բնութագրմամբ, թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է: Կառավարության նիստից հետո նա հայտարարեց ՝ որոշել է ՔՊ անդամ դառնալ: Վստահեցրեց՝ մարզում կուսակցականություն չի լինի:

Արմավիրի մարզպետը՝ Համբարձում Մաթևոսյանն է. նրան ներկայացնելիս՝ կառավարության ղեկավարն ասաց՝  ընդհանրապես քաղաքական նախընտրություն չունեցող, կամ քաղաքական չեզոք միջավայրից եկող  գործիչ է: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝  ըստ էության այս նշանակումը ուրվագծում է նաև ապագայի վերաբերյալ  իրենց պատկերացումները:

Back to top button