Տնտեսական

Ի՞նչն ու որքա՞ն թանկացավ վերջին մեկ տարում


Ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել է այս տարվա առաջին ինն ամիսների տվյալները: Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին 1 ամսում չեն փոխվել, իսկ մեկ տարում դրանք թանկացել են համապատասխանաբար`16.2 և 28.8%-ով:

Բանջարեղենը թանկացել է 2.2, միսը`2.3, կաթնամթերքը՝ 4.9%- ով: Մսամթերքը մեկ տարվա ընթացքում թանկացել է մոտ 11 տոկոսով: Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Հայաստանում կյանքն ավելի շատ թանկացել է, քան՝ էժանացել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ գնաճ արձանագրել են կաթնամթերքի, բենզինի ու դիզվառելիքի շուկաներում:

Մեր երկրի գլխավոր դրամատունը  իր սեպտեմբերյան հաշտեվության մեջ նշումէ ՝ գնաճը 4 տոկոս՝ թիրախավորվածի շրջանակներում է: Հենց այս պատճառով է, որ վերաֆինանսավորման տոոկսադրույքը մնացել է անփոփոխ:

ԿԲ-ում գնաճային լուրջ ռիսկեր չեն կանխատեսում: Սա պաշտոնական ու տնտեսական վերլուծությունն է: Իսկ շարքային սպառողը գների բարձրացումն ամեն օր է զգում:

Գյուղատնտեսական տարին մոտենում է  ավարտին, այս շուկայում,սակայն, ամենապիկ սեզոնին անգամ գյուղմթերքի գները չէին իջնում: Ինչու ,- հարցնում եմ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար  Գառնիկ Պետրոսյանին:


Զրուցակիցս համամիտ է՝ գների որոշակի տատանումներ գրանցվել են,  այժմ էլ դրանք շարունակվում են: Գների լուրջ բարձրացում արձանագրվեց ձմերուկի ու լոլիկի շուկայում: Վարունգի հետ կապված նման երևույթներ նկատվեցին,սակայն՝ կարճ ժամանակ միայն: Լոլիկն ու ձմերուկը թանկացաբ՝   ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամվ պայմանավորված, երբ   բույսերը  ադապտացվելու հնարավորություն չունեցան:

Նախորդ տարիներին բարձր ջերաստիճան նույնպես գրանցվել է,- ասում է զրուցակիցս,  պարզապես անցումը կտրուկ չի եղել, գարնանային ամիսներին էլ տեղումներ են եղել: Բույսը այլ պայմաններում է գտնվել:

Պետրոսյանը նաև հստակեցրեց՝ լոլիկի ցանքերը նախորդ տարվա համեմատ նվազել են

Հուլիսին մանրածախ շուկայում ձմերուկի գինը մոտ 300 դրամի հասավ, սա աննախադեպ է,-ասում է Ռադիոլուրի զրուցակիցը՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը:

Մյուս տեսակների մասով կա բերքի իրացման խնդիր,- ընդգծում է Գառնիկ Պետրոսյանը առանձնացնելով լոբին, սոխը, վարունգը:

Ոլորտի պատասխանատուն ընդգծում է՝ մրգի գինը նույնպես ցածր է՝ խաղողը, խնձորը:

ԱՎԿ  տվյալներով,  Բանջարեղենը թանկացել է 2.2, միսը` 2.3, կաթնամթերքը՝  4.9%-ով:  Մսամթերքը մեկ տարվա ընթացքում թանկացել է մոտ 11 տոկոսով: Սա նաև քաղաքացիներն են փաստում:


Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի խոսքով, անցյալ տարի անասնագլխաքանակը:

Ռադիոլուրի զրուցակիցը չի մոռանում  մեծածախ ու  մանրածախ շուկայում գների էական տարբերությունը նույնպես ընդգծել: ՏՄՊՊՀ-ում ուսումնասիրում են գերշխող դիրք ունեցող ապրանքային շուկաներն են:

Հանձնաժողովի  վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը Ռադիոլուրին փոխանցեց, որ կաթնամթերքի շուկայում գների  բարձրացում են նկատել

«10-15 դրամով գնային բարձրացում են նկատվել»:

ԱՎԿ տվյալներով,  Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին 1 ամսում չեն փոխվել, իսկ մեկ տարում դրանք թանկացել են համապատասխանաբար`16.2 և 28.8%-ով: Գների բարձրացում նաև հանձնաժողովում են նկատել: Սա պայմանավորում են միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներով:

Բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացմանը այսպես ասենք նպխասըտել են նաև ՀՕ փոփոխությունները:

Եվ վերջում՝ լավ լուր սպառողների համար, մեկ տարում մեր երկրում շաքարավազը էժանացել է   մոտ 15,5 տոկոսով: Սա և վիճակագիրներն են փաստում, և ՏՄՊՊՀ-ն:

Back to top button