Հասարակություն

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը` բուռն քննարկումների թեմա

Նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը:

Միջոցառմանը  միայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը:

Միասեռականների հավաքը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում:

 

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը նոյեմբերին  Երևանում կազմակերպում  է  ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում:  Առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում նման հավաքի կազմակերպումն անընդունելի է համարում ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը:

«Գալ առաջին քրիստոնյա երկիր և փաթաթել մեր վզին  քրիստոնյա միասեռականների գաղափարախոսությունը, սրբապղծություն է  և իրոք պրովոկացիա է, որին չպետք է ենթարկվենք և որի դեմ  պետք է պայքարենք: Ամբողջ աշխարհը պետք է տեսնի, որ մեր ժողովուրդը դեմ է այս երևույթին»:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ներկայացրեց նաև իր մասնագիտական վերլուծությունը: Նույնասեռականությունը բնության նորմալ պայմաններում  նկատվում է նաև կենդանիների  2-3 տոկոսի մոտ: ԱՀԿ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտվածությունն առաջին հերթին ազդում է մարդկանց  հորմոնների վրա: Նույնասեռականությունը  հիվանդություն է, ասում է Կարինե Դանիելյանը:

Կարծիքի հետ համաձայն չէ քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության  նախաձեռնության համահիմնադիր  Հայկ Այվազյանը: Մարդն է ընտրում իր ճանապարհը: Իսկ  այլասերության քարոզչությունը Հայաստանում հնարավոր կլինի արգելել միայն օրենքով:  ԱԺ-ում  երեխաների իրավունքների մասին օրենքում  փոփոխություններ կատարելու նախագիծ կա, ըստ որ,ի կարգելվի   միասեռականության քարոզչությունը Հայաստանում:

«Ծեծ ու ջարդով  դա միայն ջուր լցնել է իրենց ջրաղացին: Իրենք դրան են սպասում, որ  ծեծվեն և միջազգային կառույցներին  ասեն, որ Հայաստանում մեզ պաշտպանող օրենքներ ընդունեն»:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի՝ խոսքով էլ  արատավոր երևույթի դեմն առնելու համար արդեն իսկ ստեղծվում է կազմկոմիտե: Նոր սերնդի հակահարվածը հուժկու է լինելու այլասերվածությանը, ասում է.

«Մենք նախատեսում ենք ոչ միայն ակցիաներ, այլև հուժկու հակահարված: Եթե Եվրաինտեգրման ճանապարհին պետք է զրկվենք մեր ավանդական արժեքներից, ապա թքած ունեմ նման Եվրաինտեգրման վրա»:

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունից հրաժարվեցին  ֆորումի մասին այլ պարզաբանումներ տրամադրել: Նշեցին՝ մանրամասները ներկայացված են ՀԿ կայքէջում:

Back to top button