Հասարակություն

Արմենն Սարգսյանը տիկնոջ հետ Արցախում է

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Հայաստանի Հանարպետության նախագահ Արմենն Սարգսյանը տիկնոջ հետ Արցախում է: Այսօր նա հանդիպել է Արցախի իր գործընկերոջ հետ: Արցախի եւ Հայաստանի հանրապետության նախագահների տիկնայք այսօր այլ օրակարգ ունեին:


Նունե Սարգսյանը  Արցախի նախագահի տիկնոջ` Անահիտ Սահակյանի եւ կրթության,  գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղել է Ստեփանակերտի առաջին եւ յոթերորդ հանրակրթական դպրոցներում եւ «Սոսե» մանկապարտեզում:


Նունե Սարգսյանը հանրակրթարանների նախադպրոցական  դասարանների աշակերտներին է  նվիրել արցախյան բարբառով հրատարակված հեքիաթները:


Հեքիաթների արցախյան բարբառով վերարտադրելու գործը սկսվել էր դեռեւս երեք տարի առաջ Արցախի մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախկին  նախարար Նարինե Աղաբալյանի առաջարկով:


Այսօր Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզում հեղինակը փոքրիկների հետ դիտեց իր «Քաչալ ոզնին» հեքիաթի արցախյան բեմականացումը, որը ներկայացրեց Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնի թատերական ստուդիան   ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի  ղեկավարությամբ:

Back to top button