Հասարակություն

Ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության երեք անդամ հրաժարվում են մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության երեք անդամներ՝ Սրբուհի Ղազարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Տրդատ Սարգսյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են գրել։ Ցուցակի 2–րդ համար Սրբուհի Ղազարյանը նշել է, որ ինքը որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական։

Մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու նաև վարչապետի մյուս խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։ Մանդատից հրաժարվելու դիմում ավելի վաղ գրել էր նաև Տրդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։

Back to top button