Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։

Ինչպես հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։

Back to top button