Հասարակություն

Աննա Նաղդալյանը՝ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:

Աննա Նաղդալյան

Կենսագրական տվյալներ

Ծննդյան թիվն ու վայրը՝
Մայիսի 3, 1986թ., ք. Չարենցավան, Հայաստան:

Կրթություն
2003-2009թթ. ԵՊՀ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավր և մագիստրատուրա

2010-2011թթ. Ճապոնիայի հիմնադրամի ճապոներեն լեզվի ինստիտուտ, Ճապոնիա, Պետական ծառայողների համար կազմակերպվող ճապոներեն լեզվի դասընթաց

Աշխատանքային գործունեությունը

2009-2010 ԱԳՆ, Մամուլի և տեղեկատվության վարչություն, պայմանագրային հիմունքներով ռեֆերենտ
2010-2012թթ. ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ

2012-2015թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար
2015թ-ից ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության երրորդ, այնուհետև երկրորդ քարտուղար

2018թ. հոկտեմբերի 4-ից` ԱԳՆ մամուլի քարտուղար

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է մի շարք բազմակողմ համաժողովների

Պարգևներ՝
ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

Back to top button