Հասարակություն

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. հայաստանյան պատկերը


Այսօր հոգեկան առողջության պահպանման միջազգային օրն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թ.-ի դրությամբ գրանցված է եղել 52 հազար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ:

Այս թիվը 2016-ի համեմատ աճել է 3 տոկոսով: Այս թվի մեջ 1500-ը մինչեւ 17 տարեկան երեխաներ են:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների թիվը, ըստ վիճակագրության, 16 թ-ի համեմատ, նվազել է:

Հոգեկան առողջության պահպանման միջազգային օրվան է նվիրված Կարեն Ղազարյանի պատրաստած ռեպորտաժը:

 

Հասարակություններում հոգեկան առողջության մասին հստակ պատկերացումները տարբեր երկրնեում տարբեր են, քանի որ դա դասակարգման խնդիր է եւ շատ երկրներ ունեն իրենց դասակարգման չափանիշերը: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Ի՞նչ գործոններ են նպաստում հասարակության ներսում հոգեկան առողջության խնդիրների խորացմանը: Արդյո՞ք, օրինակ, ներքաղաքական բուռն զարգացումները կարող են այդպիսի ազդեցություն ունեցող գործոն դառնալ: ԱՆ ներկայացուցիչն ի պատասխան մեր այս հարցի նախ ասաց, որ այս ոլորտի նեղ մասնագետը չէ, ապա հավելեց, որ այդ մասին խորը մասնագիտական վերլուծություններ դեռեւս չեն արվել: Համենայնդեպս Հայաստանում այդ առումով նման գրականություն չի հանդիպել:

Քաղաքական ցնցումները հոգեկան առողջության վրա, անշուշտ, որոշակի ազդեցույթուն թողնում են՝ այս կարծիքը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայության մշտադիրտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը:

Այնպես որ, դրանք չեն կարող շատ մեծ ազդակ լինել հոգեկան հիվանդությունների համար՝ հավելեց մասնագետը:

Միջազգային վիճակագրությունը վկայում է, որ ընդհանրապես բնակչության շրջանում մինչեւ ¼-ը կարող է հոգեկան առողջության այս կամ այն խնդիրներն ունենալ: Սա նշանակում է, որ հոգեկան առողջության պահպանման խնդիրը արդիական է եւ, ըստ էության վերաբերում է բնակչության մեծ մասին:

«Այս պարագայում նաեւ շատ կարեւոր է հանրային վերաբերմունքը, մոտեցումների վերանայումը»:

Մինչդեռ, մեզանում, ըստ հոգեթերապեւտ, Բավական Պետրոսյանի, լուրջ խնդիր կա:

Այս ուղղությամբ աշխատանքներ տանում է նաեւ ՄԻՊ-ի գրասենյակը: Այս մասին վստահեցրեց գրասենյակի մասնագետ Լաուրա Գասպարյանը:

Դավիթ Մելիք-Նուբարյանը նաեւ ասաց, որ խորհրդային ժառանգությունն ուղղված է եղել հիմնականում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մեկուսացմանը: Այն փակ համակարգ էր: Այսօր, ԱՆ ներկայացուցչի փոխանցմամբ, քաղաքականությունն ուղղված է այս համակարգի վերակազմակերպմանը:

Խնդիրների շուրջ կեսը սկսում են ի հայտ գալ մինչեւ 14 տարեկանը եւ եթե առողջապահական առաջնային օղակում առաջին բժիշկը պատրաստված լինի եւ շուտ հայտնաբերի, ապա կունենանք շատ ավելի լավ արդյունքներ՝ եզրափակեց ԱՆ ներկայացուցիչը:

Back to top button