Հասարակություն

Ջրագողության հերթական բացահայտումը Ավան համայնքում. ո՞վ է սեփականատերը

Մոտ մեկ շաբաթ առաջ Ջրային պետական կոմիտեն և Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը սկսեցին   մոնիտորինգ իրականացնել խմելու ջրի բաժանորդների շրջանում:

«Վեոլիա ջուրը» դիմել էր Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովին սակագնի բարձրացման հարցով՝ պատճառաբանելով, որ 80 տոկոս  ջրի կորուստ է ունենում։ Մեկշաբաթյա  ուսումնասիրության  արդյունքում Ջրպետկոմը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնաբերեցին  մոտ 100 խախտումներ, իսկ Ավան համայնքի  Մհեր  Մկրտչյանի փողոցի տան բնակիչներից մեկն էլ հա-ներով այգիները ջրում էր խմելու ջրով:

Ջրային կոմիտե գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյան:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  զարգացման և մոնիտորինգի   զարգացման պետ Սերգեյ Աղինյանն ասում է, որպեսզի մոնիթորինգի արդյունքները տեսանելի լինեին ու սակագնի վրա  հնարավոր ազդեցություն  ունենային, սկսեցին ուսումնասիրել մեծ  խողովակներով ջրագծերը ու  ջուր օգտագործող իրավաբանական անձանց:

Տարածքը բավականին մեծ էր։ Չնայած այն ամբողջովին պարսպապատված էր, սակայն պարիսպների վրայից անգամ անզեն աչքով  երևում էր, թե որքան մեծ այգի կա դրա հետեւում:  Մենք փորձեցինք որոշակի տեղեկություններ ստանալ տանտիրոջից, սակայն  մեզ դիմավորեց  տան աշխատակիցը:

Ըստ խոսակցությունների՝ տարածքը պատկանում  է  Ռուբեն Հայրապետյանի հորը՝ Ռաֆիկ Հայրապետյանին։ Այդ  թաղամասով է անցնում Երևանը  սնուցող հիմնական ջրագծերից մեկը՝ Կաթնաղբյուրը, որի խոշոր տրամաչափով խողովակաշարը շատ մոտ է գետնի մակերևույթին ու մարդիկ հեշտությամբ են կարողանում ինքնակամ միանալ ջրագծին։

Back to top button