Սպորտ

Գաբրիել Ղազարյանը կնշանակվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Կառավարության հերթականի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը ողջունեց նորանշանակ նախարարներին:

«Հաջողություններ եմ մաղթում ձեզ և ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին»,-ասաց նա:

Վարչապետն աասաց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու վերաբերյալ:

Back to top button