ԿարևորՀասարակություն

Հոկտեմբերի 11- ին եւ 12- ին Երեւանի փակ փողոցները

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 8:30-ից մինչև ժամը 10:30 արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից՝ Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:

Ամբողջությամբ՝ երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքիյան փողոցները, Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոցները՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button