Քաղաքական

Վաղը նոր Ավագանու առաջին նիստն է. ինչով են գնում քաղաքապետարան երեւանցիների նոր ներկայացուցիչները

Վաղը Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է:Ավագանու երեք խմբակցությունների  ներկայացուցիչների հետ զրուցել է Աիդա Ավետիսյանն ու ծանոթացել նրանց առաջիկա անելիքներին:

 

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը որոշել է հրաժարվել ծառայողական մեքենային։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության  ղեկավար Արման Աբովյանը կոչ արեց իրենց մյուս գործընկեր խմբակցություններին հետեւել իրենց:  Տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու լավագույն միջոցը հասարակական  տրանսպորտով երթևեկելն է՝ ասում է:

«Լույս» խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանը նշում է՝ ծառայողական մեքենայից չեն հրաժարվի։ Այն ապահովում է խմբակցության գործունեությունը։ Նախորդ գումարման Ավագանիում բարձրացված խնդիրներին տեղում ծանոթանալու համար  անհրաժեշտ էր այդ մեքենան: «Բնականաբար, տրանսպորտային միջոցն անհրաժեշտ է եւ փորձագետներին, թե՛ ավագանու անդամներին: Եվ ես այն դիտարկում եմ աշխատանքային պրոցեսի մի մաս»:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը չի լինի արմատական ընդդիմություն, սակայն անարդարությունների առջեւ աչք չեն փակի: Հայտարարությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանինն է: Մյուս խմբակցությունների հետ կհամագործակցեն ի շահ երեւանցու։

Խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ուսումնասիրել է կրթության ոլորտը: Բարձրաձայնեց ներառական կրթության  խնդիրները: Այս ոլորտում առաջինը նշեց  հաշմանդամություն ունեցող  երեխաների ինտեգրման և ներառական կրթության  ծրագրով չսովորողների խնդիրները: «Իհարկե առաջարկներին սպասում ենք՝ կապված նույն ներառական կրթության  խնդիրների խոչընդոտների , ինտեգրվածության և առհասարակ  խնդիրների վերաբերյալ»,- ասում է:

Ավագանու մեծամասնության՝ «Իմ Քայլի» ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը առաջնային է համարում նախակրթական հաստատությունների խնդիրը։ Այս ոլորտում  հերթագրման  համակարգի թափանցիկության խնդրի  լուծումն է առաջնայինը՝ ասում է։ «Պատրաստել եմ նամակներ դիմելու  և հստակ հասկանալու և պահանջելու այն ամբողջական ցուցակը, որոնք տրված են անհատույց կամ վճարովի օգտագործման, ոորպեսզի հասկանանք որ տարբերակն է, որ մենք կարող ենք վերադարձնել համայնքին»:

Իսկ ընդհանրապես՝ «Իմ քայլը» Երեանի համար առաջնային այսօր համարում է աղբաանությունն ու քաղաքային տրանսպորտը։ «Բնականաբար, կարծում եմ, որ ս առաջնային հարցը լինելու է աղբահանության և տրանսպորտի խնդրի լուծումը: Տրանսպորտը ինքը երկարաժեմակետ ծրագիր է և օր առաջ պետք է սկսել մեկնարկը, որովհետև այն կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարի»:

«Լույս» դաշինքն էլ առանձնացնում է աղբահանությունը։ Դավիթ Խաժակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այստեղ նախատեսում են խնդրին տալ գործնական լուծումներ: Այդ դաշինքը նաեւ կարեւորում է քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետության բարձրացումը եւ կարծում, որ առանց օպտիմալացումների դա հնարավոր չի լինի ապահովել։ Ասում է, որ դրա մասին անցած գումարման Ավագանիում «Ելք» խմբակցությունը մշտապես է բարձրաձայնել։

Ցուցադրել ավելի
Back to top button