Միջազգային

RFI ռադիոկայանը կխոսի հայերեն

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական RFI ռադիոկայանը այսօրվանից մինչև գագաթնաժողովի ավարտը կխոսի հայերեն։

Հաղորդման հեղինակն ու վարողն է RFI-ի հայազգի լրագրող Ելենա Գաբրիելյանը։
Հայերեն հաղորդումը կհեռարձակվի 19․10-ին ու 22․10՝ 15 րոպեով, 102․4 հաճախականությամբ։

Հայերեն հաղորդման ընթացքում Ելենա Գաբրիելյանը ներկայացնելու է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, թե ինչպես ֆրանսերեն լեզուն, մշակույթը կարող են փոխել կյանքը։

RFI ռադիոկայանը Երևանում հեռարձակվում է 102.4 FM հաճախականությամբ 1995թ․-ից՝ ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով։

Ցուցադրել ավելի
Back to top button