ԿարևորՔաղաքական

Զ. Մնացականյան. Հայաստանում վերահաստատվել են ազատության եւ ժողովրդավարության արժեքները. մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջոցառումները

Երեւանում այսօր սկսվել է է Ֆրանկոֆոնիայի նախարարական 35- րդ երկօրյա նիստը։ նիստը անդամ երկրների արտաքին քաղաքական գերտաեսչությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները մեկնարկել են երեկ Մշտական խորհրդի 105-րդ նիստով։

Միջոցառումներին մասնակցում են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:

Իր ելույթում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար ֆրանկոֆոնիան  արժեքների, հանդուրժողականության և բազմազանության հարթակ է, որտեղ փորձում ենք արձագանքել մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ այսօր աշխարհում մեր կողմից պաշտպանվող արժեքներին համահունչ:

Այս առումով նախարարն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը՝ շեշտելով, որ մեր երկրում վերահաստատվել են ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքները։ «Դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են, որոնք հանդիսանում են նաև Թավշյա հեղափոխության խորհրդանիշը»,- ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button