ԿարևորՀասարակություն

Երեւանը՝ շատ հրաշալի քաղաք, հայերը՝ շատ բարի. ինչ են մտածում Հայաստանի մասին ֆրանկոֆոն երկրներից ժամանած հյուրերը

Միաժամանակ մի քանի միջոցառում Ֆրանկոֆանիայի շրջանակներում, մի կողմից երևանցիներին ու աշխարհի ֆրանկոֆոն երկրներին հնարավորություն է տրված ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին, կապեր հաստատել ու շփվել իրար հետ, մյուս կողմից Ֆրանկոֆոն երկրների բարձրաստիճան մասնակիցները նախարարական նիստ են անցկացնում` վեր հանելով ֆրանկոֆոնիայի արժեքների կարևորությունը:

Ողջունելով հյուրերին Հայաստանում` ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայ ժողովրդի հանձնառությունն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին`շեշտելով՝ դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են, որոնք հանդիսանում են նաև Թավշյա հեղափոխության խորհրդանիշ:

Այսօր այցերել եմ Ազատության հրապարակում տեղակայված ավան, մոտեցել տարբեր երկրներ ներկայացնող տաղավարներին, խոսել ֆրանսախոս մեր հյուրերի հետ եւ հետևել նախարարական նիստի աշխատանքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button