ԿարևորՀասարակություն

Պատգամավորին սպանած պատգամավորն ինքնասպան է եղել

Դավիթաշենում՝ քարի արտադրամասերից մեկի վարչական շենքում այսօր հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ)  դին։ SHAMSHYAN.com-ի— ի տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել։

Ավելի վաղ նույն կայքը հայտնել էր, որ հոկտեմբերի 6- ին  «Այգի» ռեստորանային համալիրում արձակված կրակոցներից սպանվել էր նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), իսկ Սարգիս Ավագյանը վիրավորվել էր։ Սպանության մեջ կասկածվում էր Հարություն Ղարագյոզյանը։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ երկու նախկին պատգամավորների միջեւ եղել է գույքային եւ ֆինանսական վեճ։

Նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանը եւ Հարություն Ղարագյոզյանը նախորդ գումարման խորհրդարանում ԲՀԿ խմբակցության անդամներ էին

Ցուցադրել ավելի
Back to top button