Հասարակություն

Ֆրանսիական մշակույթը, տնտեսությունը, խոհանոցը, շունչը. կիրակի մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումները

Ֆրանսիական  երաժշտություն, ֆիլմեր, կերակրատեսակներ, մշակույթ. ֆրանսիական շունչը շուտով կողողի ողջ Հայաստանը: Մեր երկիրը պատրաստվում է իր հարկի տակ ընդունել աշխարհի ֆրանկոֆոն երկրների մեծաքանակ հյուրեր, բարձրաստիճան պատվիրակներ: Ամենահաճելի միջոցառումների շարքում է հոկտեմբերի 11-ը՝ Հանրապետության հրապարակում նախատեսված գալա- համերգը:

Հայաստանում սիրում են ֆրանսիական երաժշտություն: Միջոցառման ընթացքում ծանրակշիռ տեղ էր հատկացվելու անշուշտ երկու երկրներին՝ Հայաստանին ու Ֆրանսիային միավորող խորհրդանիշ դարձած մեծանուն շանսոնիեին՝ Շառլ Ազնավորին: Սակայն ժամանակը չի սպասում ու հաշվի չի նստում մեր ծրագրերի հետ:  Այդուհանդերձ՝ Ազնավուրին հատկացված տեղը բաց չի մնա, համերգի եզրափակիչ փուլում բեմում կլինի Ազնավուրը՝ վստահեցնում է   Հայաստանի արտգործնախարարության՝ ՖՄԿ գագաթաժողովի անցկացման աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է Ելիսեյան պալատի հետ, շատ հարցեր դեռ վերջնական հստակեցված չեն, կան առաջարկներ, որոնք դեռ  քննարկման փուլում են։ Վահագն Մելիքյանը չի բացառում Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ շատ երգիչ- երգչուհիների մասնակցությունը:

Առայժմ նշվում են մի քանի անուններ. Անժելիկ Կիդժոն՝ կամ ինչպես ասում են աֆրիկացի  Սելին Դիոնը, Մելոդի Գարդոն,  hայնահայտ Զազը: Նրանց կատարումները հայտնի են ֆրանսիական երաժշտության հայ սիրահարներին.

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մեծ կարևորություն է տրվելու անցկացվելիք գործարար համաժողովի: Սա կարևոր բաղկացուցիչ է և գործարար կապեր հաստատելու լավ հնարավորություն: Տնտեսական համաժողովին ակնկալվում է Երևանում տեսնել 360 մասնակից տարբեր երկրներից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի խոսքով՝ նախատեսված էքսպոն լինելու է տարածաշրջանում ամենամեծը: Արդեն հայտնի է, որ ֆորումի գլխավոր բանախոսներից է լիելու Սոֆիա ռոբոտը, որը արհեստական ինտելեկտի կատարյալ դրսևորում է համարվում այսօր.

Ակնկալվում է, որ Երեւան կժամանեն բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերական ինտերնետի ոլորտներից, առողջապահության ոլորտում նորարար լուծումներ առաջարկող, վերականգնվող էներգետիկայի, սմարթ գյուղատնտեսությոմ զբաղվող գործարարներ: Բիզնես ֆորումը խոստանում է որոշակի խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման  ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button