ԿարևորՀասարակություն

Նոբելյան մրցանակակիրը երկու տարի առաջ Երեւանում «Ռադիոլուրին» պատմել էր իր ժողովրդի ողբերգության մասին

Ստոկհոլմում հայտարարվել են 2018 թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիրների անունները: Նրանք են Կոնգոյից վիրաբույժ Դենիս Մուկվեգեն ու Իրաքի եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը: Նրանք պարգևատրվել են պատերազմների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար: Մուկվեգեն կյանքը նվիրել է սեռական բռնության զոհերի փրկությանն ու պաշտպանությանը:

Մինչդեռ Նադյա Մուրադն ինքն է դարձել նման բռնության զոհ: Երկու տարի առաջ Նադիան Հայաստանում էր, մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button