ԿարևորՏնտեսական

Հնարավոր է իջեցնել եւ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագինը

 Հայաստանում փորձագետները շարունակում են պնդել՝ հնարավոր է գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել  սպառողների ամբողջ խմբի համար: Վարչապետի որոշմամբ ստեղծված   աշխատանքային խումբն արդեն երկու ամիս է, որ  ուսումնասիրում է  հնարավորությունները: «Ռադիոլուրն» այսօր զրուցել է աշխատանքային խմբի  ղեկավար, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի ու տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

 

Երկու ամիս. այսքան ժամանակ է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների  նվազման հնարավորությունները: «Ռադիոլուրը» աշխատանքային խմբի ղեկավար, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Ֆելիքս Թադևոսյանից հետաքրքրվեց՝ սպառողների ամբողջ խմբի համար գազի ու էլեկտարէներգայի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը տարիներ շարունակ ուսումնասիրելով Հայաստանի էներգետիկ ոլորտը, այսօր արդեն  հստակ  արձանագրում է՝  գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու  հնարավորություն կա։ Ավելին՝ վստահեցնում է՝ սակագինը արդարացի չի։

«Էլեկտրաէներգիայի մասով  սպառողների համար կորուստները շուրջ  11 տոկոս են կազմում, մինչդեռ  ՀԷՑ-ում այն  մոտ  8 տոկոս է,  գազի ոլորտում՝ 6-7 տոկոս՝ ասում  է  Մանուկյանը:

էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը ընդգծում է. «Առնվազն ամենաքիչը տասը տոկոսով գազի սակագինը հենց այսօր կարելի է  նվազեցնել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները՝ ամենաքիչը տասը դրամով»:

Տնտեսագետ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն նախագահ Արտակ Մանուկյանը  կարծում է, որ գազի կալորիականության կամ որակի չափանիշերով ռուսական գազի որակն ավելի բարձր է, քան՝ իրանական գազինը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button