Մշակույթ

Ֆրանսիայում Ազնավուրին նվիրված Ազգային տուրքի արարողությանը կարելի է հետեւել Երեւանի Ազնավուրի հրապարակում

Հոկտեմբերի 5-ին Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենան Շանսոնիեին նվիրված հիշատակի արարողություններ՝ հայտնում են մշակույթի նախարարությունից։

Կեսօրին այստեղ հնարավորություն կլինի ուղիղ հեռարձակմամբ հետեւել Փարիզում՝ Հաշմանդամների պալատում տեղի ունենալիք Ազգային տուրքի արարողությանը։ Դրան կմասնակցեն Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները, Հայաստանի վարչապետը։

Իսկ երեկոյան՝ ժամը 19։00- ին նախատեսված է Շարլ Ազնավուրին նվիրված ֆիլմ-համերգաշարի ցուցադրություն։

Ցուցադրել ավելի
Back to top button