Հասարակություն

Բաղրամյան գյուղում տեղադրվել է մարշալ Բաղրամյանի  կիսանդրին

Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Բաղրամյան գյուղում համայնքի 71-ամյակի կապակցությամբ  կանգնեցվել է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի հեղինակը ժողովրդական վարպետ Ռուբեն Նալբանդյանն է և նրա որդին՝ Սևակ Նալբանդյանը: Բացմանը ներկա էին  մարշալի եղբոր թոռ Արթուր Բաղրամյանը, պատերազմի վետերաններ: Մինչ  այդ 1 րոպե լռությամբ ներկաները հարգել են  աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակը:

 

ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի անվամբ Արմավիրի մարզում 2 գյուղ կա, մեկը Վաղարշապատի տարածքում, մյուսը՝ Բաղրամյանի: Վերջինս  ավելի երիտասարդ է, ստեղծվել է 1984թ, Բաղրամյան է կոչվում և շրջանը և համայնքը: Իսկ Վաղարշապատի տարածքի Բաղրամյան գյուղը տարիքով  ավելի մեծ է և այն Բաղրամյան է անվանվել հիմնադրման օրվանից՝ 1947 թ-ից, Հովհաննես Բաղրամյանի կենդանության օրորք: Մարշալի եղբոր թոռը, պաշտպանության բանակի գնդապետ Արթուր Բաղրամյանն իր երախտագիտությունը հայտնեց բաղրամյանցիներին:

Գյուղի զբոսայգում այսօր բացվեց մարշալ Բաղրամյանի կիսանդրին, որի նախաձեռնությունը համայնքի ղեկավարինն էր, իսկ հովանավորը՝ Մարատ Միրզոյանը:  Կիսանդրու հեղինակը Ռուբեն Նալբանդյանն է, քանդակագործը նրա որդին՝  Սևակ Նալբանդյանը:

Կիսանդրու բացման կապակցությամբ Սևակ Նալբանդյանն արժանացավ մի շարք պարգևների: Բացմանը ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Բաղրամյանցիները վերջին 2 տարում նոր փոփոխություններ են տեսնում գյուղում: Տարիներ շարունակ անուշադրության մատնված զբոսայգին նոր շունչ է ստացել, օր-օրի բարեկարգվել:

Բացի մշակութային կյանքի բարելավումից գյուղացիներն ակնկալում են տնտեսական խնդիրների լուծում,առաջնայինը համարելով՝ խմելու ջուրը:  «Խմելու ջրի խողովակներն ամբողջովին քայքայվել են, ջուրը գնում է գետնի տակ, հողին խառնվելուվ հասնում է մեզ, երեխեքը հիվանդանում են»: ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրուն ծաղիկներ խոնարհեց նաև նրա զինակից ընկերը, դիվանագետ-հետախույզ Պետրոս Պետրոսյանը:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button