Մշակույթ

«Ով ենք մենք». Գերմանացի արվեստագետի ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրում հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերը 3-ը կգործի գերմանացի արվեստագետ Հերբերտ Մայերի «Ով ենք մենք» ցուցահանդեսը: 2017թ.-ին  այս ցուցահանդեսը ներկայացվել է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում և մեծ արձագանքի արժանացել: Այն ներկայացնում է աշխարհի տարբեր քաղաքակրթությունների մշակութային դիմագիծը և նկարների միջոցով «պատմում», թե ինչ է նշանակում քաղաքակրթությունների բազմազանություն: Հերբերտ Մայերի հավաքածուն ընդգրկում է  շուրջ 500 ջրանկար՝ հիմնականում դիմանկարներ, 45 հազար տարվա պատմական ժամանակագրությամբ:

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, Հայաստանի Մշակույթի նախարարության և մի քանի այլ կառույցների հետ համագործակցությամբ ներկայացնում է գերմանացի արվեստագետ Հերբերտ Մայերի «Ով ենք մենք» ցուցահանդեսը ընդգրկող Տեսողական Գրադարան լայնածավալ նախագիծը։

Մայերի «Ով ենք մենք» ցուցահանդեսը 2017թ.-ին ներկայացվել է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում և մեծ արձագանքի արժանացել: Այս ինքնատիպ ցուցահանդեսն այսօրվանից ներկայացվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

«Ես շատ եմ ճանապարհորդել, շփվել տարբեր մշակույթների հետ: Նախկինում եղել եմ նաև Հայաստանում, Արարատը տեսել եմ ինչպես այս կողմից, այնպես էլ՝ մյուս: Իմ գործերում փորձել եմ ներկայացնել այն, ինչ տեսնում է մարդը մեկ այլ մարդու մեջ: Այս հավաքածուն մարդու հայացքն է ուղղված մեկ այլ մարդու: Նայելով դիմացինին, դու բացահայտում ես ինքդ քեզ»,-Հերբերտ Մայերը խորհուրդ է տալիս հենց ա՛յս մոտեցմամբ դիտել իր հավաքածուն:

Ազգային պատկերասրահում «Ով ենք մենք» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 3-ը: Արվեստագետն այդ ընթացքում կգնտվի Հայաստանում, կուսումնասիրի հայ մշակույթն ու պատմությունը: Արդյունքում, ջրանկարների հավաքածուում գուցե նաև հայկական դիմանկարներ կհայտնվեն:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button