Հասարակություն

Ազգային հարգանքի տուրք՝ Շառլ Ազնավուրին

Փարիզի Շավիլի քաղաքապետարանի աշխատակից Արդա Քալայջյանը «Ռադիլուրին» փոխանցեց, որ երեկ Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 5-ին, Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, ազգային հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ: Սգո արորողությանը ներկա կլինեն նաեւ բարձրաստիճան այլ այրեր: Ֆրանսիահայ մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ հայ համանյքը նույնպես կազմակերպում է հարգանքի արարողություններ:

 

Ֆրանսիական ԶԼՄ-ները շարունակում են գրել, խոսել եւ ռեպորտաժներ պատրաստել մեծ Շանսոնյեի մասին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button