ԿարևորՔաղաքական

Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին։ Նա այս մտադրության մասին հայտնել է ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո։ «Վերջին զարգացումներից հետո 2018թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- ասել է վարչապետը:

Այսօր խորհրդարանում զարգացումներն այնքան արագ էին տեղի ունենում, որ մինչեւ հիմնական թողարկումը պատրաստվող հաղորդումներն այլեւս ժամը 18։00- ին ժամանակավրեպ էին եւ «Ռադիոլուրի» խորհրդարանական լրագրողները տեղի ունեցածը ներկայացրել են ուղիղ եթերում։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button