ԿարևորՔաղաքական

Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում հավաքվել ԱԺ շենքի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ է արել հավաքվել Ազգային շենքի մոտ, քանի որ տեղեկություն ունի, որ խորհրդարանը կարող է արտահերթ նիստ հրավիրել։

Այսօր Ազգային ժողովը քննարկել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որի համաձայն՝ ԱԺ նիստի աշխատանքները որեւէ պատճառով խոչընդոտվելու դեպքում կարող են ընդհատված համարվել։

ԱԺ նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում այս փոփոխությունները գնահատել էր միտումնավոր արված։ «Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը. ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, ով կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- ասել էր Փաշինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button