Քաղաքական

Յուրաքանչյուրը փորձում է օգտագործել իր առավելությունները. Մարկ Գրիգորյան

Մենք ունենք երկու մրցակիցների բախում, որոնցից յուրաքանչյուրը փորձում են օգտագործել իրենց առավելությունները՝ «Ռադիոլուրի» եթերում հայտարարել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ՀՀԿ առավելություն ունի ԱԺ շենքի ներսում, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության առավելությունն այն է, որ կարող են ժողովրդին բերել ԱԺ պատկերի տակ եւ ճնշում գործադրել։

Կարելի է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում մինչեւ 2022- թվականը ունենալ խորհրդարանական փոքրամասնություն, իսկ ՀՀԿ- ն ցանկանում է մնալ ԱԺ- ում եւ սպասել, թե ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը առաջիկա տարիներին։

Այսինքն՝ երկու կողմն էլ փորձում են արագ օգտագործել իրենց հնարավորությունը։

Մարկ Գրիգորյանը չի դրամատիկացնում իրավիճակը։ Նա չի կարծում, որ կլինեն փողոցային բախումներն, քանի որ ՀՀԿ- ն եւ ՀՅԴ- ն չունեն բավականին հետեւորդներ, որոնք կարող են փողոց դուրս գալ։ Խնդիրը քաղաքական է՝ ասել է Մարկ Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button