Քաղաքական

ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից նախարաներն ու մարզպետներն աշխատանքից ազատված են. Նիկոլ Փաշինյան

Ես հրահանգել եմ պատրաստել հրամանագիր ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքից նախարարներին աշխատանքից ազատելու մասին՝ Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է նաև, որ աշխատանքից ազատված են նաև ՀՅԴ-ական ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ բոլոր մարզպետները։

Ներկայիս կառավարությունում ԲՀԿ-ից նախարարներ են Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը,  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Իսկ  ՀՅԴ-ից կառավարության կազմում նախարարներ են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button