Մշակույթ

Թրամփի վարկանիշն աշխարհում մնում է ցածր

ԱՄՆ միջազգային վարկը կտրուկ անկում է ապրել նախագահ Դոնալդ Թրամթի ընտրությունից հետո՝ նրա առաջնորդության նկատմամբ տարածված անվստահության և վարչակազմի վարած քաղաքականության քննադատության ֆոնին:

Pew Research Center-ը 25 պետություններում 23 հազար 112 մարդկանց շրջանում անցկացրած հարզախույզի արդյունքները երեկ է հրապարակել:

Ըստ հետազոտության, հարցվածների միայն 27 տոկոսն է ենթադրում, որ Թրամփը համաշխարհային ասպարեզում ճիշտ գործողություններ է կատարում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի գործողություններին հավանություն է տալիս հարցվածների համապատասխանաբար 30 և 34 տոկոսը:

Միջազգային ասպարեզում առավել վստահելի պետական գործիչ է համարվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նրա քաղաքականությանը հարցվածների 52 տոկոսն է հավանություն տալիս՝ Թրամփի համեմատությամբ գրեթե կրկնակի շատ:

Երկրորդ տեղում 46 տոկոս վստահություն վայելող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է:

Pew Research-ը հարցումն անցկացրել է այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button