ՀասարակությունՄիջազգային

Երեւանը շուտով կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի 17- րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները բավականին հագեցած են: Հոկտեմբերի 7-ին  նախատեսված է  Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը, հոկտեմբերի 8, 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը

Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում կկայանա Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը, ուր ֆրանկոֆոն տարբեր երկրների մասնակցությամբ կներկայացվի 40 տաղավար: Ավանը կգործի մինչև հոկտեմբերի 12-ը՝ տեղեկացրել է ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը:

Հոկտեմբերի 10-ին Թումո ստեղծարար կենտրոնում աշխատանքները կսկսի ֆրանկոֆոն տնտեսական ֆորումը: Գագաթաժողովը աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 12-ին:

 

Հոկտեմբերի 7-ից  սկսած 6 օր ողջ հանրապետությունը ողողված կլինի  ֆրանկոֆոնիայի շնչով: Ամեն քայլափոխի յուրաքանչյուր ոք կարող է առնչվել ֆրանսիական մշակույթին, ֆրանսերեն լեզվին, կերակրատեսակներին, արտադրանքին, ֆրանսիական գեղեցկությունը կթևածի մայրաքաղաք Երևանում ու ողջ հանրապետոթւյունում:

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը: Հոկտեմբերի 11-ի 19.30  Հանրապետության հրապարակում կկայանա ֆրանկոֆոն գալա համերգը, որի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված կլինի մեծանուն Մեծն Շառլ Ազնավուրի հիշատակին: ՖՄԿ գագաթաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը տեղեկացնում է , որ Հայաստան ժամանող հյուրերի թիվը կհասնի 3500-ի:

Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանն աննախադեպ է համարում ֆրանկոֆոն երկրների նախագահների, փոխնախագահների, վարչապետերի մասնակցության թիվը: Երբևէ նման մասնակցություն չի գրանցվել Ֆրանկոֆոնիայի որևէ գագաթնաժողովի ընթացքում: Կբավականացնի՞ Հայաստանում առկա հյուրանոցների նախագահական համարների թիվը, հարց լրագորղներից:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված տնտեսական համաժողովին ակնկալվում է Երևանում տեսնել 360 մասնակից՝ ֆանկոֆոն տարբեր երկրներից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի խոսքով՝ նախատեսված էքսպոն լինելու է տարածաշրջանում ամենամեծը: Շեշտադրվելու է 3 ճյուղ՝ ինովացիա, կայուն զարգացում և ներդումներ ու արտահանում: Նա հորդորում է ուշադիր հետևել ֆորումին, շատ գաղտնիքներ կբացվեն հենց այդ օրերին:Ֆրանկոֆոնիայի միջոցառումների պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է։ Գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը տեղեկացնում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հետաքրքրված է գագաթնաժողովով, այդ խողովակը ևս կօգտագործվի, որպեսզի միջոցառումը հասցվի աշխարհի հնարավորինս շատ երկրների:

ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը ուշագրավ է համարում գագաթնաժողովի շրջանակներում «Երևանյան հռչակագրի» ընդունումը, նաև գալա համերգը, որը կոչ է պարունակում՝ «Ապրել միասին»:

Պետ բյուջեից հատկացված միջոցներից մեկ լումա անգամ ավելին չի հատկացվել միջոցառումների կազմակերպման համար, վստահեցրեցին պատասխանատուները, տեղեկացնելով, որ օգտվել են նաև հովանավորների միջոցներից: Նրանք ներողություն են խնդրում երևանցիներին պատճառվելիք անհարմարությունների համար, քանի որ հիմնական բոլոր փողոցները միջոցառումների ընթացքում փակ են լինելու:

 

Ցուցադրել ավելի
Back to top button