Հասարակություն

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է պոլիէթիլենային փաթեթների արգելքը. քայլեր են արվում նաև մեր երկրում

Վրաստանում հոկտեմբերի 1-ից շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով արգելվում է 15 միկրոնից քիչ հաստության պոլիէթիլենային փաթեթների արտադրությունը, ներկրումը և սպառումը:

Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրված նոր արգելքը որոշվել է Վրաստանի կառավարության հրամանով հաստատված պլաստիկ փաթեթների կարգավորման տեխնիկական կանոնակարգով: Տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ կանաչ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նոր քաղաքականության շրջանակում, 2019 թվականի ապրիլի 1-ից Վրաստանում կարգելվի ցանկացած հաստության պոլիէթիլենային փաթեթի արտադրությունը, ներկրումը և սպառումը:

Վրաստանի տարածքում հնարավոր կլինի արտադրել, ներկրել և սպառել միայն Վրաստանի չափորոշիչներին համապատասխան բիոդեգրադացվող և վերամշակվող փաթեթներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռևս այս տարվա հուլիսին հայտարարել էր, որ Հայաստանում աստիճանաբար կկրճատվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը։ Պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը:

Տեղեկացվել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է  մեկ համայնքից,   այնուհետև  փորձը  կկիրառվի մեկ մարզում, իսկ հետո  Հանրապետության ողջ տարածքում։

Ցուցադրել ավելի
Back to top button