Հասարակություն

Մարալիկցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը

Այսօր Վաղ առավոտից Մարալիկի բնակիչները, փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը։ Արդեն 2 ամիս է նրանք նույն ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականն են պահանջում ճանապարհներ փակելով։

 

Այսօր աշխատավայր չեն թողել նաև համայնքապետարանի շենքում տեղակայված մյուս կառույցների՝ սոցիալական ծառայության, նոտարի, հրշեջ ծառայության աշխատակիցներին։

Շենքի մուտքը բացելու  Ոստիկանների հորդորները նույնպես չեն օգնել։

Արտակ Գևորգյանն ասում է, որ ցուցարարնեի հետ փորձեր է արել հանդիպել  և քննարկել, բայց նրանց պահանջը մեկն է, իր հրաժարականը և որ այս ամենը լոկ աթոռակռիվ է։ Ցուցարարները պնդում էին,  եթե Արտակ Գևորգյանը 72 ժամվա ընթացքում հրաժարական չտա, կդիմեն ավելի կոշտ մեթոդների։

 

Այդ ընթացքում նստարան տեղադրելով համայնքապետարանի շենքի դիմաց՝ նրանք 72 ժամ փակ են պահելու ելումուտը։

Ցուցադրել ավելի
Back to top button