Հասարակություն

Ալավերդիում քննարկում են պղնձաձուլարանի հետագա ճակատագիրը

18 հազար 550 բնակչի առողջությո՞ւնը, թե՞  450 հոգու աշխատանքը. Ալավերդիում քննարկում են պղնձաձուլարանի հետագա ճակատագիրը: Քննարկումը կազմակերպվել էր այսօր՝ Ալավերդիում։ Քննարկման առանցքում  նաև «Ռադիոլուրի» առաջ քաշած հարցադրումներն էին:

 

Ալավերդիում քննարկում են՝ փակե՞լ պղնձաձուլական գործարանը, թե՞ ոչ: Կշեռքի նժարի մի կողմում տեղացիների սոցիալական, մյուս կողմում՝ առողջական խնդիրներն են: Վերջին ամիսներին այս գործարանից արտանետվող ծուխը մի քանի անգամ ավելացել է՝ անհանգստացնելով տեղացիներին ու փորձագետներին: Խնդիրն այնքան էր սրվել, որ ստեղծվեց «SOS Ալավերդի»  նախաձեռնությունը: 12,5 անգամ ավելացել է արտանետումների ծավալը՝ ասում է նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ այսօր տեղացիների հետ քննարկում էր կազմակերպվել՝ հասկանալու գործարանի հետագա ճակատագիրը: Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի խոսքով՝  պատային իրավիճակ է ստեղծվել, սակայն տեղացիների հետ պետք է բաց խոսել. ջայլամի քաղաքականություն չեն ցանկանում վարել

Գործարանը շահագործող ACP ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերությունում այսօր էլ հայտարարեցին՝ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների բանակցությունները դրական արդյունք են տվել։ Կկառուցվի նոր, գերժամանակակից պղնձաձուլական գործարան: «Մեկ գոտի, մեկ ուղի»  ծրագրի շրջանակներում առաջարկվում է կառուցել նոր գործարան:    Տեղացիները, սակայն, խոստումներին չեն հավատում, երաշխիք են ուզում, քանի որ նախորդ տարիների փորձն ունեն աչքի առաջ: Քննարկման ընթացքում մի պահ կրքերը թեժացան: Տեղացիներն իրենց գիտելիքներն էին ի ցույց դնում, ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն էլ՝ նրանց հայտարարությունները մասնագիտական դաշտ էր փորձում բերել

Ալավերդցիները պնդում են՝ դեմ չեն, որ գործարանն աշխատի։ Ավելին, բնորոշումներում կտրուկ են՝  գործարանը վերացնելիս քաղաքն էլ կվերանա: Մեզ հետ զրույցում էլ օրերս նրանք նույնն էին պնդում:

Քննարկումների շարքը կշարունակվի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button