Հասարակություն

Հեղափոխությունից հետո իրականացավ Էդգար Բաբայանի հայրենիքում գործ հիմնելու երազանքը

Փոքրիկ  Ռուզան -Նիկոլի լացի ձայնը  պարբերաբար ընդհատում էր մեր հարցազրույցը  ու հայրիկը ամեն մի լացի ժամանակ վեր էր  կենում, նայում փոքրիկ հրաշքին, եւ լացն անմիջապես դադարում էր:

Այս փոքրիկի անունը հեղափոխության օրերին ամենաշատը քննարկվեց համացանցում. Օգտատերերից շատերը ողջունում, ոմանք էլ քննադատում էին  ծնողներին: Հետո արդեն փոքրիկի հայրը՝ Էդգար Բաբայանը,  պարզաբանեց. « անունը ոչ թե դրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ՝ հեղափոխության պատվին»:

 

Էդգար  Բաբայանը  17 տարի առաջ մեկնեց Ռուսաստանի մայրաքաղաք։ Մոսկվայում աշխատեց  տարբեր ոլորտներում, սակայն  վերջին մի քանի տարիներին  մասնագիտացավ  ռեստորանային բիզնեսում։  Մի քանի անգամ  որոշեց բիզնես տեղափոխել հայրենիք, պատմում է, սակայն ամեն  անգամ արհեստական խոչընդոտների էր հանդիպում ու հիասթափվում: Բայց հեղափոխությունը  360 աստիճանով փոխեց իմ կյանքը՝ ասում է:

Նիկոլ Փաշինյանը  երբ Գյումրիից սկսեց   քայլարշավը,  շատերի  նման Էդգարն էլ էր թերահավատ, բայց   երբ նրանք հասան Ֆրանսիայի  հրապարակ, այստեղ նրա  թերահավատությունից ոչինչ չմնաց:

Զրուցակիցս  ասում է՝ հենց այդ պահից էլ  որոշեց,  որ ընտանիքի հետ վերադառնում է հայրենիք:  Կինը՝ Նարեն, հղիություն  7–րդ ամսում էր: Բայց դա նրան չէ խանգարում,  որպեսզի ամուսնու հետ միասին  մասնակցեր համաժողովրդական քայլերթին։ Եվ մայիս 8-ի երեկոյան  Նարեն Հանրապետության  հրապարակից ոչ թե տուն, այլ ծննդատուն գնաց:

Զրուցակիցս այժմ  «Հոթելների և ռեստորանների»  ասոցիացիայի ղեկավարն է, առայժմ նրանք ներդրումային ծրագրերն իրականացում են  միայն Երևանում, բայց    մայրաքաղաքով  չեն սահմանափակվելու, գնալու են մարզեր՝ հատկապես  գյուղատնտեսությանը  նպաստող զարգացման ծրագրեր անելու:

Բայց նրանց թիմը   միայն  այս ոլորտում ներդրումներ կատարելով չի սահմանափակվելու: Մոսկվայի Իրավունքի համալսարանի  ժուռնալիստիկայի ֆակուլտետ շրջանավարտը կյանքի է   կոչելու իր երազանքներից մեկը: Հոկտեմբերի 4- ից   հայկական լրատվական դաշտում  «Թիվ 1»   անվամբ ծնունդ է առնելու  նոր  մեդիանախագիծ:

Ցուցադրել ավելի
Back to top button