Հասարակություն

Արևադաշտ գյուղում նորակառույց դպրոց է բացվել

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում հայ կրթական հիմնարկության հովանավորությամբ կառուցվել է նոր դպրոց: Երեխաները տարիներ շարունակ հաճախել են փայտաշեն դպրոց, որի պատերն ու առաստաղը քայքայված են եղել, ձմռանը ջեռուցվել է դիզելային վառելանյութով: Նորակառույց դպրոցը լուսավոր է, հարմարավետ:

 

Արմավիրի մարզի Արևադաշտ անշուք ու անբարեկարգ գյուղի բնակիչների համար  մանկապարտեզից հետո 2-րդ լուսավոր կետը նորակառույց դպրոցն է, որը կառուցվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նախանգի Հայ կրթական հիմնարկության ֆինանսավորմամբ:  Գյուղի դպրոցականները հիմնադրման օրվանից՝ 1983 թվականից, հաճախում են փայտաշեն, քայքայված առաստաղ ու հատակ ունեցող դպրոցում, որտեղ երեխաների ուսուցման համար  հարմարավետ պայմաններ չեն եղել:

Դպրոցի տնօրեն Նազիկ Բաբայանը նշեց, որ անառաստաղից կաթում էր, ձմռանը ցուրտ էր, ծուխը լցվում էր դասարաններում, քանի որ դիզելային վառելանյութով վառարաններիով են ջեռուցել դպրոցը:  Դպրոցականները նշեցին, որ ձմռանն ավելի անտանելի է դառնում դպրոց գնալը, ցրտինց հիվանդացել ու հաճախ  բացակայել են դասերից:

Փայտաշեն դպրոցից երեխաներին դուրս բերելու և քարից կառուցված դպրոցում սովորելու ցանկությունն իրագործել է   դասախոս Մադլեն Մինասյան-Իսպիրյանը, երբ տարիներ առաջ եկել էր գյուղ «Հայաստանի մանուկներ,» հիմնադրամի  առողջ ապրելակերպի ծրագրի ուսուցմամբ: Տեսնելով  դպրոցի անմխիթար վիճակը նա  որոշել  էր որևէ կերպ աջակցել Բաղրամյանի տարածքի Արևադաշտ գյուղի դպրոցականներին:

Մադլեն Մինասյան-Իսպիրյանը դիմել էր ԱՄՆ-ի  Հայ կրթական հիմնարկությանը , որի մեկենասությամբ էլ կառուցվեց դպրոցը: Շինարարությունը սկսվել էր 2015 թվականի մարտի 2-ին:  64 աշակերտի համար կառուցվել է 15 դասասենյակ, որից 11-ը` դասարան է, 4՝ կաբինետ: Դասարաններն ապահովված են անհրաժեշտ գույքով, շախմատի սեղաններով,  համակարգիչներով, ջեռուցմամբ: Դպրոցն ունի մշտական ջուր առանձին սանհանգույցներ, ճաշարան, գրադարան: Թերևս գրադարանում գրքերը քիչ են և գրադարակներ չկան: Նոր կառուցված դպրոցի բացմանը մասնակցում էին բարերարները: Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի նախագահ Հերմինե Փախանյանը նշեց, որ 4 տարի շարունակ մեծ դժվարություններ են ունեցել, երկմտել են շարունակել, թե ոչ, սակայն տեսնելով երեխաների փայլուն աչքերը, որոշել են հաղթահարել դժվարություններն ու ավարտին հասցնել շինարարությունը:

Նորակառույց դպրոցի բացման պատիվը տրվեց Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի նախագահ Հերմինե Փախանյանին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրջանյանին և Հայ կրթական հիմնարկության շինարարության պատասխանատու Նշան Փիրումյանին: Արմավիրի մարզում դարձյալ դպրոցներ կան, որտեղ սովորող երեխաները երազում են հարմարավետ դպրոց ունենալու մասին:

Արևադաշտի նախկին դպրոցի նման միջին թվով 14 դպրոց կա Արմավիրի մարզում, որոնք 2019 թվականին տարբեր ծարգրերով կյանքի կկոչվեն, այդ թվում նաև Պտղունքի դպրոցը:

Նոր դպրոցի բացմամբ ուրախացել էին ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլև ծնողները:  Դպրոցում կատարվեց օրհնության կարգ   ՀԱԵ Արմավիրի թեմի հոգևորականների կողմից՝ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ: Գորշ իրականության լուսավոր կետը ոգեշնչում է գյուղացիներին մնալ գյուղում, ապրել ու արարել:

Ցուցադրել ավելի
Back to top button