Հասարակություն

Օդաչուները հայտնվել են անելանելի իրավիճակում և չունեն այլընտրանք


Մինչև ռազմական ավիացիայի ստեղծումը  Արցախյան պատերազմի տարիներին ռազմաճակատ զենք զինամթերք էին  հասցնում «Հայկական ավիաուղիների» ու «Արարատ ավիա»-ի օդաչուները։ Ուղղաթիռի հրամանատար հրահանգիչ Կարեն Վարդանյանը այդ  տարիները շատ լավ է  հիշում: 2014թ  -ից  «Արմ-Աէրո» ընկերության աշխատակիցն է, սակայն  այսօր  Կարեն Վարդանյանն  ու նրա 10-ը գործընկերները՝ օդաչուներ, տեխնիկներ, բորտ ինժեներներ հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: Պատճառը՝ ուղղաթիռը, որով  չվերթներ էին իրականցնում, այլևս  շահագործման ենթակա չէ:

 

«Արմ-Աէրո»-ընկերության ղեկավար Սամսոն Հակոբյանը «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում նշեց, որ իսկապես գտնվում են անելանելի վիճակում, բայց այլընտրանք չունեն:

Բորտ մեխանիկ հրահանգիչ Արա Հունանյանն ասում է, որ օդաչուն, երբ  անգործ  է մնում, բավականին   դժվարությունների առաջ է կանգնում:  Նրա հետ համաձայն է ավիաինժեներ Գրիգոր Սիմոնյանը:

Տնօրեն  Սամսոն Հակոբյանն ասում է, որ անձնակազմին ծանուցվել է 10 օր առաջ, քանի որ նրանց հետ կնքված  պայմանագիրը երեք ամիս  ժամկետով է:

Անձնակազմը  իրենց խնդիրը  նամակի տեսքով  ներկայացրել է  նաև ՀՀ կառավարությանը, սակայն նրանք չգիտեն  արդյո՞ք նամակը գտել է իր հասցեատիրոջը:

Ցուցադրել ավելի
Back to top button