Հասարակություն

Իրանի իշխանությունները կշարունակեն ամերիկյան պատժամիջոցների դեմ աշխատանքը

Իրանը կշարունակի ամերիկյան պատժամիջոցների դեմ աշխատանքը` Twitter-ի իր էջին գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Կշարունակենք ամերիկյան պատժամիջոցների դեմ աշխատանքը և կձգտենք վերջնականապես ԱՄՆ էքստերիտորիալ ապակայունացնող օրենքների  դեմն առնել»,-գրել է  Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նկատի ունենալով, որ Վաշինգնտոնը ստիպում է իրականացնել մյուս երկրներին իր սահմանած օրենքներն ու որոշումները: Քաղաքական գործիչը նշել է, որ «Իրանը կհամագործակցի գործընկեր պետությունների հետ՝ նոր միջավայր ձևավորելու համար, որտեղ իրենց հարգող պետությունները կպաշտպանեն իրենց շահերը»:

Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստն անցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: ԱՄՆ առաջնորդն Իրանի հասցեին ուղղել էր քննադատություն և սպառնալիքներ՝ մեղադրելով «Բռնություն, ահաբեկչություն և քաոս» տարածելու մեջ: Նա կրկին քննադատել էր միջուկային գործարքը, որը «Իրանին թույլ է տվել շարժվել ռումբի ստեղծման ուղղությամբ և ռեժիմի համար դարձել է փրկօղակ ֆինանսական միջոցների առումով»:

Ցուցադրել ավելի
Back to top button