Տնտեսական

Կունենա՞ Հայաստանը վճարովի ճանապարհներ

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս- հարավ ծրագրի առաջին տրանշի հետ կապված խնդիրները շարունակվում են: Չորրորդ տրանշի համար կառավարությունում ներդրողներ են փնտրում: Եթե դրանք հայտնվեցին, ապա այս ծրագրի ամենաբարդ հատվածը կառուցումից հետո վճարովի կդառնա:

 

Վճարովի ճանապարհներ Հայաստանում՝ կառուցման համար ծախսված գումարը հետ վերադարձնելու ակնկալիքով: Հայաստանն էլ անմասն չի մնա համաշխարհային զարգացումներից ու եթե ներդրողներ լինեն, ապա Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցքի մի հատվածը՝ աշխարհագրական առումով ամենաբարդը, վճարովի կդառնան: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարը կարծում  է, որ ծրագիրը պետք է շարունակվի։

Ճանապարհի հատկապես հարավային հատվածը խոշոր ներդրումներ է պահանջում։ Ինչպես նախկին, այնպես էլ  ներկա կառավարությունը ներդրողներ է  փնտրում: Եթե գտան ներդրողներ ու ճանապարհը կառուցվեց, դրա մի հատվածը վճարովի կդառնա:

Իրանի հետ սահմանից Հայաստան տանող ճանապարհը վերգետնյա է, այն մի քանի լեռնաշղթայով ու ձորերով է անցնում։ Առաջարկվում է այնտեղ մի քանի թունել փորել։ Վճարովի թունելներն անվճար այլընտրանք կունենան` լեռնային ոլորանները։ Այսինքն` պարտադիր վճարովի ճանապարհներ չեն լինելու:

Քաջարան-Ագարակ հատվածը  «Հյուսիս-հարավի   չորրորդ տրանշն է: Նախագծի շրջանակում նախատեսվում են վերակառուցել Հայաստանի մայրուղիները իրանականից մինչև վրացական սահման։ Որոշ տեղերում ասֆալտը կփոխարինեն բետոնով, որոշ տեղերում էլ կընդլայնեն, մեկ այլ հատվածներում էլ լեռնային ոլորանների փոխարեն ուղիղ հատվածներ կկառուցեն։

Ցուցադրել ավելի
Back to top button