Տնտեսական

Կառավարության օրակարգում է արդեն 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը

Կառավարությունը այսօր հերթական նիստի ժամանակ, որը վարում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: Հայտնի է դարձել,որ   հաջորդ տարվա պաշտպանական  բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար է։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝  ծախսերն ավելացել են 25 տոկոսով: Իսկ  ծախսերի կառուցվածքի  մեջ հիմնական տեսակարար   կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառին՝ շուրջ 44 տոկոս:  Ֆինանսների  նախարարն ասել է, որ առաջնորդվելու  են  հետևյալ սկզբունքով՝  պարտք են  վերցնելու  կապիտալ ծախսերի, այլ ոչ թե ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար:

 

Պետական վերահսկողության  ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հերքեց մամուլում  շրջանառվող տարաբնույթ   խոսակցությունները, թե ինքը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում պաշտոնանկ են արվելու: Ասաց, որ հիմքեր չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ հասարակությունն առաջիկայում էլ ավելի գոհ կլինի Սանասարյանի աշխատանքից, քանի որ առաջիկա երեք ամիսներին 1,5 մլրդ գումար  հետ է վերադարձվելու   պետբյուջե:  Սանասարյանն  ասաց, որ  հաջորդ շաբաթ վարչապետին  ներկայացվելու են Ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները:  Իսկ  «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ն  արդեն վերադարձրել է 48 մլն դրամ, կազմվել է հստակ ժամանակացույց մնացած մասը վերադարձնելու համար:

Հավանաբար՝  այս գումարները կհաշվառվեն 2019 թ-ի բյուջեում։ Ի դեպ՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում արդեն քննարկվում էր  2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ  նախագիծը մշակվել է մի քանի նոր հանգամանքներ հաշվի առնելով՝ պարտք ենք վերցնելու որպես կանոն կապիտալ ծախսերի, այլ ոչ թե ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար:

Եվ դարձյալ գումարների մասին, այս անգամ արդեն  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ազգային անվտանգության ծառայության  պետ Արթուր Վանեցյանը  հայտարարեց, որ ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, արդյունքները կհրապարկվեն  առաջիկայում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button