ԿարևորՔաղաքական

Փաշինյան- Ալիեւ հանդիպումը չի կարող ինքնանպատակ լինել. ԱԳՆ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կմ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին ելույթն էր թավշյա հեղափոխությունից հետո։ Ելույթում առանցքայինը թեմաներից էր Արցախյան հակամարտության կարգավորումը։  Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն՝ այս մեսիջն է, որն ուղղել է միջազգային հանրությանը Նիկոլ Փաշինյանը:

 

Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: ՄԱԿ-ի  ամբիոնից ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ բացատրել է , որ  Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսությունն այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂի հետ երկխոսության: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում»։

Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն՝ սա վարչապետ Փաշինյանը հստակ մեսիջն էր միջազգային հանրությանը։ Հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Այսօր Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Արդյո՞ք հայկական կողմը առաջադրելու է հենց Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումները, թե քննարկման հիմքը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման կազմակերպումն է։

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը հանդիպման պատրաստակամություն հայտնել է ն ու դրա  մասին բազմիցս է հայտարարել, սակայն Փաշինյան-Ալիև հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի.

«Այդ հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, դա պետք է ունենա բովանդակություն:  Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ: Օրինակ՝ պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, թե ինչպես էինք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Հիմա Փաշինյանը շեշտել է, և սա առաջին անգամ չէ որ շեշտում է, պարզապես այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է շեշտել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Խոսքը Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում  ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է`միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, Կասպրշիկի թիմի կարողությունների ու թվաքանակի ավելացում, սակայն Բաքուն 2016 թվականից արգելափակում է այդ պայմանավորվածությունների իրականացմանը: Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, երբ պետք է որոշում կայացվի ավելացնելու գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակները, Ադրբեջանը միակ երկիրն է,  որ արգելափակում է:

Ցուցադրել ավելի
Back to top button